Յուրա Մովսիսյան. ««Կրասնոդարին» հաջողության համար 10 համարով հայ ֆուտբոլիստ է պետք»

Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է «ցլերի» առաջատար լինելը ռուսական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի աղյուսակում։

18 տուրից հետո «Կրասնոդարը» 38 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի աղյուսակի 1-ին հորիզոնականը։

«Սպերցյանն ինձ համար յուրահատուկ տղա է։ Հաջողության համար «Կրասնոդարին» անպայման պետք է 10 համարով հայ ֆուտբոլիստ։ Ես հնարավորություն չունեմ հետևելու թիմի հանդիպումներին, բայց նրանք հիանալի տղաներ են։

Ես մեծ սեր և հարգանք ունեմ ակումբի նկատմամբ։ Գալիցկին, Խաշիգը, Ֆունդուկյանն ինձ համար թանկ մարդիկ են։ Մաղթում եմ նրանց մեծ հաջողություններ: Նրանք շատ լավ մարդիկ են, և ես գիտեմ, որ կհասնեն իրենց նպատակին։ Որովհետև լավ մարդիկ միշտ պարգևատրվում են: Ես շատ ուրախ եմ նրանց համար», – ասել է Մովսիսյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում։