Չավին խոսել է «Բարսելոնայի» գլխավոր խնդրի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է կատալոնացիների խնդիրների, ինչպես նաև չեմպիոնության համար պայքարում նրանց շանսերի մասին։

«Իհարկե մենք կարող ենք պայքարել չեմպիոնության համար, մենք դա արեցինք անցյալ տարի, մենք համոզված ենք, որ կարող ենք պայքարել չեմպիոնության համար այս մրցաշրջանի մնացած 4-5 ամիսների ընթացքում։

Ինձ ավելի շատ հուզում է պաշտպանությունը: 2-3 գոլ խփելով՝ պաշտպանական սխալների պատճառով որոշ հանդիպումներում չկարողացանք հաղթել։ «Բարսելոնան» չափազանց շատ է զիջում,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» 38 միավորով 4-րդ տեղում է և առաջատար «Ռեալին» զիջում է 10 միավորով։