Տիմո Վերները կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները ձմեռային տրանսֆերային պատուհանի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական թիրախներից է: Այս մասին հայտնում է Mirror-ը։

Նշվում է, որ «Լայպցիգը», ամենայն հավանականությամբ, թույլ կտա Վերներին վարձավճարով հեռանալ, եթե նա տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ պարբերաբար հանդես կգա մեկնարկային կազմում։ Բացի այդ, ըստ աղբյուրի, անգլիական ակումբին առաջարկվել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը։

Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում 27-ամյա Տիմո Վերները անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։