«Մանչեսթեր Սիթիի» նորեկը վարձավճարով կտեղափոխվի Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Կլաուդիո Էչևերին 2025 թվականի հունվարին վարձավճարով կտեղափոխվի «Ժիրոնա», հայտնում է Ole-ն։

Օրեր առաջ անգլիական ակումբը համաձայնության է եկել «Ռիվեր Փլեյթի» հետ 17-ամյա արգենտինացու տրանսֆերի հարցում։ Սակայն մինչև այս տարվա վերջ երիտասարդ ֆուտբոլիստը վարձավճարով կշարունակի հանդես գալ Արգենտինայում։

Անցած մրցաշրջանում Էչևերին բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։