Ալվարո Մորատան խոսել է «Ժիրոնայից» կրած պարտության մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ամփոփել է Լա Լիգայի 19-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղի (3-4) արդյունքները։

31-ամյա իսպանացին հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ժիրոնայի» դեմ խաղում, սակայն դա չփրկեց իր թիմին պարտությունից։

«Հանդիպում, որում մենք միավորներ կորցրեցինք։ Այժմ մենք պետք է մտածենք, թե ինչ կլինի հետո: Մնացել են մի քանի այլ մրցաշարեր։ Ինչպես միշտ, պետք է արթնանալ և մտածել հաջորդ հանդիպման մասին:

Իմ հեթ-տրի՞կը։ Սա ֆուտբոլ է, մենք պարտվեցինք։ Մնացածը նշանակություն չունի։ Մենք մեկ թիմ ենք։ Ես չեմ կարող նման բաների մասին մտածել։ Ես ցանկանում էի հաղթել, ինչպես իմ թիմակիցները, բայց դա տեղի չունեցավ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

19 խաղից հետո «Ատլետիկոն» (38 միավոր) զբաղեցնում է Լա Լիգայի երրորդ հորիզոնականը՝ 10 միավորով զիջելով առաջատար «Ռեալին» և «Ժիրոնային»: