Միշել. «Մեր նպատակը Լա Լիգայում հաղթելը չէ»

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Անխելը խոսել է իսպանական Պրիմերայի ընթացիկ առաջնությունում իր թիմի նպատակների մասին։

«Մեր նպատակը առաջնությունում հաղթելը չէ։ Այս պահին մենք պարզապես խաղից հանդիպում ենք անցնում՝ հաղթելու մտադրությամբ։ Թիմը ցանկանում է դուրս գալ եվրոպական մրցաշարեր։ Սա մեզ արդեն կգրի պատմության մեջ։

Եվրագավաթները մեր գլխավոր երազանքն են։ Մենք բավականաչափ ուժեղ չենք «Ռեալի» դեմ պայքարելու համար։ Շատ դժվար էվաստակել այնքան միավոր, որքան այս մեծ ակումբը»,- Միշել Անխելի խոսքերն է մեջբերում Marca-ն։