Մեսութ Օզիլը նշել է, թե ով է այս պահին աշխարհի լավագույն պաշտպանը

«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատմել է, թե ներկայիս ֆուտբոլիստներից ում է համարում աշխարհի լավագույն պաշտպանը։

«Ռյուդիգերն այս պահին աշխարհի լավագույն պաշտպանն է: Նա հիանալի ելույթներ է ունենում իմ նախկին ակումբի՝ «Ռեալի» կազմում։

Հարցրեք Հոլանդին կամ Օսիմհենին, թե որքան լավն է Թոնին: «Չելսին» նույնպես կարող է հաստատել. նրա հեռանալուց հետո լոնդոնցիները հաճախ կարոտում են նրա կերպարը»,- գրել է Օզիլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):