Կիլիան Մբապպեն խոսել է իր ապագայի մասին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն 2023 թվականի Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում «Թուլուզի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) խոսել է իր ապագայի մասին։

«Իմ ապագան․ Ես դեռ որոշում չեմ կայացրել։ 2022 թվականին ես իմ վերջնական որոշումը չգիտեի մինչև մայիս։ Այս անգամ, եթե իմանայի, թե ինչ եմ ուզում անել, չէի թողնի, որ որոշումը ձգձգվի։ Դա իմաստ չի ունենա»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հունվարի 1-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին և որոշում կայացնելու վերջնաժամկետ սահմանել՝ հունվարի կեսը։

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։