Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Եվրոպա

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա ֆրանսիացու հետ հետաքրքրված է «Լիոնը»։ Ակումբը հույս ունի, որ կարող է համոզել հարձակվողին վերադառնալ մրցաշրջանի ավարտին:

Բենզեման Սաուդյան Արաբիայում ելույթ է ունենում այս ամառվանից։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն «Ալ-Իթիհադի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։