«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Ալեքս Ֆերգյուսոնին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

«Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորական գրառում է կատարել՝ ի պատիվ նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ծննդյան 82-ամյակի։

«Մեզնից յուրաքանչյուրը սիրում է սըր Ալեքս Ֆերգյուսոնին։ Ծնունդդ շնորհավոր»,- ասվում է ակումբի սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ։

Ֆերգյուսոնը մարզչական կարիերան ավարտեց 2013 թվականին։ Նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 1986-ից 2013 թվականներին։

Ֆերգյուսոնի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 10 անգամ հաղթել է Անգլիայի Սուպերգավաթը, 5 անգամ հաղթել է երկրի գավաթը, 4 անգամ հաղթել Ֆուտբոլի լիգայի գավաթը։ Շոտլանդացին «կարմիր սատանաների» հետ երկու անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ 1999 և 2008 թվականներին։