«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Բարսելոնան» դիտարկում է թիմի պաշտպան Ալեխանդրո Բալդեին «Մանչեսթեր Սիթիին» առաջարկելու տարբերակը, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները պատրաստ են 20-ամյա խաղացողին տալ «Սիթիին» պաշտպան Ժոաու Կանսելուի դիմաց, ով «Սիթիից» վարձավճարով «Բարսելոնայում» է մինչև 2024 թվականի ամառ։

Հաղորդվում է, որ կատալոնացիները վստահ են 29-ամյա պորտուգալացու կարողություններին և ցանկանում են մշտապես պայմանագիր կնքել նրա հետ, սակայն կարող են դժվարությունների հանդիպել ֆինանսական սահմանափակումների պատճառով։

Այս մրցաշրջանում Կանսելուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Բալդեն ունի 22 խաղ և մեկ գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։