Սերու Գիրասսին կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

Հարձակվող Սերու Գիրասսին պատրաստ է հունվարին հեռանալ «Շտուտգարտից», հայտնում է Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը»:

Այս մրցաշրջանում Գուիրասին բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։