Էրիկ Բեյլին կարող է տեղափոխվել Իսպանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Էրիկ Բեյլին կարող է տեղափոխվել Իսպանիա։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 29-ամյա իվուարցին, ում պայմանագիրն այս շաբաթ խզել է «Բեշիքթաշը», բանակցություններ է վարում «Վիլյառեալի» հետ։

Բեյլին «Բեշիքթաշում» հանդես է գալիս այս տարվա սեպտեմբերից։ Նա թուրքական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում։