IFFHS. 2023 թվականի ազգային հավաքականներիի լավագույն մարզիչը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2023 թվականի ազգային հավաքականների լավագույն մարզիչներին։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Արգենտինայի հավաքականի հետ աշխատող Լիոնել Սկալոնին։ Երկրորդը Դիդյե Դեշամն է, ով գլխավորում է Ֆրանսիան։

Սկալոնին երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց այս մրցանակը, իսկ Դեշամը ճանաչվել է 2018 և 2020 թվականների ազգային լավագույն մարզիչ։ Հավաքականների լավագույն մարզիչների եռյակում է հայտնվել նաև Պորտուգալիայի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։

2023 թվականի ազգային հավաքականի լավագույն մարզիչների տասնյակը՝ ըստ IFFHS-ի.

Լիոնել Սկալոնի, Արգենտինա (185 միավոր);

Դիդյե Դեշամ, Ֆրանսիա (112);

Ռոբերտո Մարտինես, Պորտուգալիա (61);

Լուիս դե լա Ֆուենտե, Իսպանիա (56);

Մարսելո Բիելսա, Ուրուգվայ (43);

Հաջիմե Մորիյասու, Ճապոնիա (20);

Գարեթ Սաութգեյթ, Անգլիա (19);

Սիլվինյո, Ալբանիա (16);

Վալիդ Ռեգրագուի, Մարոկկո (15);

Սթիվ Քլարկ, Շոտլանդիա (7).