Քոնոր Գալագերը կարող է կարիերան շարունակել լոնդոնյան մեկ այլ ակումբում

«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերը կարող է կարիերան շարունակել «Թոթենհեմում»։

Ըստ ինսայդեր Ջալուկա Դի Մարցիոյի՝ երկու ակումբներն էլ շահագրգռված են տրանսֆերն իրականացնելու հարցում, որը կարող էր տեղի ունենալ անցած ամառ, սակայն կողմերի միջև համաձայնությունը վերջնական տեսքի բերելու ժամանակ չկար։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում «Չելսիի» 22 խաղում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermakrt պորտալը նրա արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։