Յուրգեն Կլոպը խոսել է Մոհամեդ Սալահի՝ Աֆրիկայի ազգերի գավաթին մասնակցելու մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ մտածում է Մոհամեդ Սալահի մոտալուտ հեռանալու մասին Եգիպտոսի հավաքական՝ մասնակցելու 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթին։

«Սա առաջին անգամը չէ։ Մենք ավելի վատ իրավիճակ ենք ունեցել անցյալում, երբ և՛ Մոն, և՛ Մանեն հեռացան, բայց մենք միշտ հաղթահարել ենք դա։

Մենք գիտեինք, որ Աֆրիկայի գավաթը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում, և Մոն պետք է հեռանա: Եվ նաև Ասիայի գավաթը: Մենք դա գիտեինք, և այժմ պետք է հաշտվենք դրա հետ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Այս մրցաշրջանում Սալահը թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա ֆուտբոլիստի արժեքը 65 մլն եվրո է։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը 42 միավորով գլխավորում է «Լիվերպուլը»: