Transfermarkt․ 2023 թվականի տրանսֆերային արժեքն ամենաշատը կորցրած ֆուտբոլիստները

Transfermarkt ինտերնետային պորտալն իր ալիքում ներկայացրել է 2023 թվականի վերջին տրանսֆերային արժեքով ամենաշատ կորցրած ֆուտբոլիստների վարկանիշը։

Առաջին տեղում «Լիվերպուլի» նախկին հարձակվողն է, ով հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնին է։

Թոփ 10 ամենաէժան խաղացողները.

1. Սադիո Մանե («Ալ-Նասր») – 20 (-40) միլիոն եվրո,

2. Անտոոնի («Մանչեսթեր Յունայթեդ») – 35 (-40) միլիոն եվրո,

3. Ջեյդոն Սանչո («Մանչեսթեր Յունայթեդ») – 25 (-35) միլիոն եվրո,

4. Ուեսլի Ֆոֆանա («Չելսի») – 32 (-33) միլիոն եվրո,

5. Մարկ Կուկուրելլա («Չելսի») – 25 (-30) միլիոն եվրո,

6. Ժոաո Կանսելո («Բարսելոնա») – 40 (-30) միլիոն եվրո,

7. Նեյմար («Ալ-Հիլալ») – 45 (-30) միլիոն եվրո,

8. Մեյսոն Մաունթ («Մանչեսթեր Յունայթեդ») – 45 (-30) միլիոն եվրո,

9. Նաբիլ Ֆեկիր («Բետիս») – 12 (-28) միլիոն եվրո,

10. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա») – 20 (-25) միլիոն եվրո,