«Նապոլին» հետաքրքրված է «Շախտյորի» հարձակվողով

Իտալական «Նապոլին» հետաքրքրված է ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովի ծառայություններով։ Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբի սկաուտները երեք անգամ դիտել են ֆուտբոլիստի մասնակցությամբ հանդիպումները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» դիտարկում է Սուդակովի համար առաջարկի հնարավորությունը: Ֆուտբոլիստին հետևում են Լոնդոնի «Արսենալի», Լիսաբոնի «Բենֆիկայի», «Բրայթոնի» և «Չելսիի» սկաուտները։