Պեպ Գվարդիոլա․ «Ես ֆուտբոլիստներին ամեն օր հիշեցնում եմ իրենց կարողությունների մասին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3-1) կիսվել է իր մեկնաբանությամբ։

«Ես ֆուտբոլիստներին ամեն օր հիշեցնում եմ իրենց կարողությունների մասին: Մենք ունենք չափանիշներ, որոնց պետք է պահպանենք։ Սա ավելի մեծ պատասխանատվություն է դնում մեզ վրա, որպեսզի չափանիշները չընկնեն:

Կարծում էի, որ առաջին խաղակեսն իսկապես լավն էր: Երկրորդ խաղակեսում մենք պետք է ավելի արագ գրոհեինք եզրային խաղացողներով և վազորդներով, և մենք դա արեցինք: Նրանք նորից ցույց տվեցին, թե որքան յուրահատուկ են։ Մենք գիտենք, որ մեկ հաղթանակով վեց խաղից հետո մարդիկ կարող էին մեզ հարցեր տալ, և դա լավ է, քանի որ ամեն ինչ կապված է արդյունքի հետ, բայց մենք մոտ ենք «Արսենալին», «Թոթենհեմին», «Լիվերպուլին» և «Ասթոն Վիլային»։

Մեր արտագնա երկրպագուները միշտ շատ լավն են։ Երբեմն կան ավելին, քան «Էթիհադում», ես կասեի։ Հաճելի է, որ նրանք այստեղ են եկել մեզ հետ լինելու»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։