«Չելսին» տպավորիչ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում

Դեկտեմբերի 27-ին կայացավ Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի հանդիպումը, որում «Չելսին» ընդունեց «Քրիստալ Փելասին» և հաղթեց 2-1 հաշվով։

Լոնդոնյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Միխայիլ Մուդրիկը և Նոնի Մադուեկեն, ով 89-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Ինչպես հայտնում է Squawka-ն, «Չելսին» Պրեմիեր Լիգայում 12-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «Քրիստալ Փելասի» նկատմամբ։ Սա ակումբի պատմության լավագույն հաղթական շարանն է անգլիական ֆուտբոլի բարձրագույն խմբի կոնկրետ մրցակցի դեմ խաղում։