«Լացիոյի» պաշտպանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Լացիոյի» պաշտպան Մարիո Գիլան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբին անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանական գիծը թիմի պաշտպաներ Էդեր Միլիտաոյի ու Դավիդ Ալաբայի վնասվածքների պատճառով։ Մադրիդցիներն ունեն հռոմեական ակումբի պաշտպանի իրավունքների կեսը, և նրանք նաև հնարավորություն ունեն նախ գնելու խաղացողին։

2022 թվականի հուլիսին Գիլան տեղափոխվեց «Լացիո»՝ «Կաստիլյայից»։ 2022 թվականին իսպանացի ֆուտբոլիստը մադրիդցիների կազմում անցկացրել է 2 հանդիպում Լա Լիգայում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեացիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալը պաշտպանին գնահատում է 3 միլիոն եվրո։