Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուգո Էկիտիկեն կարող է կարիերան շարունակել «Քրիստալ Փելեսում», հայտնում է Evening Standard-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վարձակալել 21-ամյա ֆրանսիացուն։

Էկիտիկեն ՊՍԺ-ում հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում հարձակվողը մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ խաղալով 8 րոպե Լիգա 1-ում: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: