«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը Բրեմերի հետ

«Յուվենտուսի» պաշտպան Բրեմերը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է թուրինյան թիմի պաշտոնական կայքը։

26-ամյա բրազիլացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը: Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել էր 2027 թվականին։

Բրեմերը «Յուվենտուսում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։