«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին անվտանգության նկատառումներից ելնելով բաց է թողել իր կնոջ՝ Անտոնելլայի քրոջ՝ Կարլա Ռոկուցոյի հարսանեկան արարողությունը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա չի մասնակցել տոնակատարությանը Արգենտինայի Ռոսարիո քաղաքի եկեղեցում հավաքված մեծ թվով մարդկանց պատճառով։ Ավելի ուշ հարսանիքին նվագած երաժշտական խումբը սոցցանցերում լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստի հետ։ Նա բաց է թողել միայն արարողությունը։ Նա ներկա է գտնվել Ֆյունեսում տեղի ունեցած երեկույթին։
Այս տարի արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ ամռանը տեղափոխվեց «Ինտեր Մայամի» (MLS), որի հետ նվաճեց լիգայի գավաթը։ Ամերիկյան ակումբում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա Մեսսին 2023 թվականին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»։