Կրիշտիանու Ռոնալդուն` 2023 թվականի լավագույն ռմբարկու

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղն է զբաղեցրել 2023 թվականի լավագույն ռմբարկուների ցուցակում։

Պորտուգալացի ֆուտբոլիստն այս տարի խփեց իր 52-րդ և 53-րդ գոլերը՝ դառնալով դուբլի հեղինակ Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ալ-Իթիհադի» դեմ խաղում (5-2)։

38-ամյա Ռոնալդուն աշխարհի լավագույն ռմբարկուների պայքարում հաղթեց ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին և «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին, ովքեր ունեն 52 գոլ։ Այսպիսով, պորտուգալացին դարձավ տարվա լավագույն ռմբարկու, քանի որ փարիզցիներն ու մյունխենցիները 2023 թվականին այլևս խաղեր չեն անցկացնի։