«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել «Ժիրոնայի» ֆուտբոլիստին

Հարձակողական ոճի կիսապաշտպան Սավիոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի բարձրակարգ ակումբում։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական ակումբը պատրաստ է տրանսֆերի համար 30 միլիոն եվրո վճարել «Տրուային», որին պատկանում է ֆուտբոլիստի իրավունքները։

Այս մրցաշրջանում Սավիոն «Ժիրոնայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում։ Վինգերը դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը։