«Բարսելոնան» պատրաստվում է վերադարձնել իր սանին

Պաշտպան Ռիադ Չադին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։

Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, կատալոնացիները նախատեսում են իրականացնել 20-ամյա ֆուտբոլիստին հետ գնելու տարբերակը։ Դա կարող է տեղի ունենալ միայն ամռանը, երբ «Բետիսը» կկիրառի հետգնման տարբերակը: Այժմ խոստումնալից Չադին վարձավճարով հանդես է գալիս «Բետիսի» կազմում։

2023/24 մրցաշրջանում Ռիադ Չադին անցկացրել է 15 պաշտոնական հանդիպում։ Պաշտպանը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Հարկ է նշել, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ միայն չորրորդ տեղում է։