Ուիլյամ Սալիբայով հետաքրքրված էին երկու գրանդեր, սակայն ֆուտբոլիստը որոշել է մնալ «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան» և ֆրանսիական ՊՍԺ-ն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ մինչ «Արսենալի» հետ նոր պայմանագիր ստորագրելը, Սալիբան առաջարկ է ստացել ՊՍԺ-ից և «Բավարիայից»։ Սակայն ֆրանսիացին որոշել է հրաժարվել հետաքրքրված ակումբներից եւ նոր պայմանագիր կնքել «Արսենալի» հետ։

Հիշեցնենք, որ Սալիբան անցած մրցաշրջանում հայտնվեց «Արսենալի» մեկնարկային կազմում: Մինչ այդ Ուիլյամը վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական «Նիցցայում» և «Մարսելում»։ Այս մրցաշրջանում Սալիբան Անգլիայի առաջնությունում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։