Ֆեդերիկո Կիեզան կմասնակցի «Ռոմայի» դեմ խաղին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան  ժամանակին կապաքինվի Իտալիայի առաջնության հերթական տուրի կենտրոնական տուրի համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթավերջին «ծեր սինյորան» պետք է հանդիպի «Ռոմայի» հետ։

Sky Italia-ն հայտնում է, որ Կիեզան պետք է մասնակցի «Ջալլորոսիների» հետ հանդիպմանը, սակայն դեռ հայտնի չէ՝ իտալացին կկարողանա՞ առաջին րոպեներից խաղադաշտ դուրս գալ։ Բժիշկները հանդիպումից առաջ ստուգելու են հարձակվողի վիճակը։

26-ամյա Կիեզան բաց է թողել Յուվենտուսի վերջին հանդիպումը Ա Սերիայում վնասվածքի պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում Ֆեդերիկոն Իտալիայի ընթացիկ առաջնությունում դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։