Ինչպես հայտնում է La Repubblica-ն, «Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին «Ռոմայից» կրած պարտությունից հետո երկար հարցազրույց է տվել, իսկ ակումբային ավտոբուսը Նեապոլ է մեկնել առանց նրա։
Արդյունքում Մացարին ստիպված է եղել Հռոմից Նեապոլ մեկնել տաքսիով։ Հարկ է նշել, որ քաղաքների միջև ճանապարհորդությունը շատ երկար չէ, այն տևում է մոտ երկու ժամ:
Հիշեցնենք, որ «Նապոլին» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել է «Ռոմային»։ Ներկայումս Վալտեր Մացարիի թիմը Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում է, հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի դեկտեմբերի 29-ին՝ «Մոնցայի» դեմ։