«Բարսելոնան» չի մասնակցի Աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությանը

«Բարսելոնան» չի մասնակցի 2025 թվականի ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնությանը։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը մրցաշարի նոր ձևաչափի մասնակիցների թվում չի լինի։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցեն մեկից ավելի եվրոպական թիմեր։ Սովորաբար այս մրցաշարում հանդես է գալիս մայրցամաքային գավաթի հաղթողը, սակայն նոր ձևաչափով մասնակիցներն ավելի շատ կլինեն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մրցաշարում անպայման հանդես կգան Լոնդոնի «Չելսին», Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»։ Աղբյուրը հայտնում է, որ յուրաքանչյուր ակումբ մասնակցության համար կստանա 50 միլիոն եվրո մրցանակային գումար։