Հենրիխ Մխիթարյանը շուտով կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։ Այս մասին սոցցանցերում գրում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նա նշում է, որ Մխիթարյանի և ակումբի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ, և ամեն ինչ պատրաստ է ստորագրման համար։ Հենրիխ Մխիթարյանի նոր պայմանագիրը «ներաձուրրիի» հետ նախատեսված կլինի մինչև 2025 օրացուցային տարվա կեսը։

Ընդհանուր առմամբ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։