Սերխիո Ռիկոն պատմել է, թե ինչ երազ է տեսել կոմայի մեջ

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն պատմել է կոմայի մեջ գտնվող երազի մասին։

«Ի՞նչ եմ հիշում կոմայի մեջ: Ես միայն երազն եմ հիշում. Երկու փողոց կար, ես քայլում էի մի ուղղությամբ և տեսա հանգուցյալ հորս մյուս ուղղությամբ։ Ես նրան կանչեցի՝ հայրիկ, հայրիկ, բայց նա ինձ չպատասխանեց։

Ավելի ուշ այս մասին խոսեցի հոգեբանություն սովորող ընկերների հետ, և նրանք ինձ ասացին, որ իմ ժամանակը դեռ չի եկել»,- Ռիկոյի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Հիշեցնենք, որ մայիսին իսպանացի դարպասապահն ընկել էր ձիուց և սմբակով հարված էր ստացել գլխին, ինչի հետևանքով նա ուղեղի արյունազեղում էր ստացել և ուղեղի տրավմատիկ վնասվածք։ Այժմ 30-ամյա իսպանացի խաղացողի կյանքին վտանգ չի սպառնում։