«Ռեալը» և «Բավարիան» կպայքարեն Ռաֆայել Վարանի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել Մադրիդի «Ռեալ» վերադառնալու տարբերակը, իսկ «Լոս Բլանկոները» իրենք են հետաքրքրվում ֆրանսիացու նկատմամբ՝ որպես վնասվածք ստացած Էդեր Միլիտաոյի ու Դավիդ Ալաբայի փոխարինող։

Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան», որը պատրաստ է ծախսել 120 մլն եվրո։

Վարանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։