Միկել Արտետան ամփոփել է «Լիվերպուլի» հետ հանդիպումը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպման արդյունքները (1-1)։

«Անհավանական խաղ, ամենաինտենսիվներից մեկը, որը ես տեսել եմ վերջին 20 տարիների ընթացքում: Շատ պահերին մենք բարձունքում էինք: Վերջին 20 րոպեներին ես ավելին էի ուզում, բայց ոչ-ոքին արդար արդյունք է։

Մենք վճռական էինք հարձակվել և խնդիրներ առաջացնել «Լիվերպուլի» համար, բայց նրանք թիմ են, որոնք ավերածություններ են գործում: «Լիվերպուլը» աշխարհի լավագույն թիմն է, երբ ուղղահայաց ֆուտբոլ է խաղում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։