«Ինտերը» տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, կայացավ Ա Սերիայի 17-րդ տուրի «Ինտեր» – «Լեչե» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է միլանցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Սիմոնե Ինձագիի թիմը Իտալիայի առաջնությունում 25 խաղում անընդմեջ գոլ է խփել։ Սա առաջին դեպքն է, երբ «ներաձուրիները» մեկ մարզչի գլխավորությամբ գոլ են խփում Ա Սերիայի 25 անընդմեջ հանդիպումներում:

«Ինտերը» 44 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին»։