Չավին գիտի, թե երբ պետք է լքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գիտի, որ եթե թիմն այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճի, ապա ստիպված կլինի լքել իր պաշտոնը, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ Չավին և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ծրագրում են նվաճել առնվազն երկու տիտղոս։ Ակումբը հավատում է մարզչին և դրական արդյունքի հույս ունի։

Իսպանիայի առաջնությունում «Բարսան» երրորդն է՝ առաջատար «Ժիրոնային» և «Ռեալին» զիջելով 7 միավորով։