Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է դառնալ «Ինտերի» ֆուտբոլիստ, հայտնում է Football Espana-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբը նախատեսում է 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ «Ինտերի» ղեկավարությունը իսպանացի խաղացողին պայմանագիր կառաջարկի հունվարի սկզբին։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ութ հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։