Վիկտոր Օսիմհենը կերկարաձգի պայմանագիրը «Նապոլիի» հետ

«Նապոլին» և թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ նոր պայմանագիրը կստորագրվի մինչև Սուրբ Ծնունդ։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը և ֆուտբոլիստի աշխատավարձի բարձրացում է սպասվում։

Նիգերիացու հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ խփել է 8 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։