Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է «Ալ-Նասրի» երրորդ անընդմեջ հաղթանակին

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Ալ-Իտիֆակի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1)։

«Երրորդ անընդմեջ հաղթանակը. Մենք ավելին ենք ուզում, կանգ չառնենք»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։

Պորտուգալացին այդ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Ալ-Նասրը» 40 միավորով երկրորդն է Պրո լիգայի մրցաշարային աղյուսակում՝ առաջատար «Ալ-Հիլալից» զիջելով 10 միավորով։