ՊՍԺ-ն տրանսֆեր է համաձայնեցրել

«Սան Պաուլոի» բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ փարիզցիները բանավոր համաձայնության են եկել բրազիլացու հետ։ «Սան Պաուլոն» փաստաթղթեր է պատրաստում գործարքի շուտափույթ կնքման համար։ Տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ պաշտպանով ակտիվորեն հետաքրքրված է «Զենիթը»։ Ենթադրվում էր, որ բրազիլացիները մերժել են պետերբուրգյան թիմի 18 միլիոն եվրոյի առաջարկը։