Իսկոն կերկարաձգի պայմանագիրը «Բետիսի» հետ

«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։

Նշվում է, որ նոր պայմանագիրը կկնքվի ևս երեք տարով՝ մինչեւ 2027 թվականը։

Այս մրցաշրջանում իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։