«Բարսելոնան» երկու կիսապաշտպան է դիտարկում ձեռք բերելու համար

«Բարսելոնան» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպաններ Ադրիեն Ռաբյոյով և քաթարական «Ալ Արաբիից» Մարկո Վերատիով, հայտնում է Barca Universal-ը։

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» մտադիր են ձեռք բերել կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանում՝ որպես փոխարինող Գավիին, ով շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի ավարտը:

19-ամյա Գավին վնասվածք է ստացել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Վրաստանի դեմ Իսպանիայի հավաքականի խաղում (3-1)։

28-ամյա Ռաբյոն Իտալիայի 2023/24 առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

31-ամյա Վերրատին այս մրցաշրջանում «Ալ Արաբիի» կազմում անցկացրել է 10 խաղ բոլոր մրցաշարերում և կատարել 5 գոլային փոխանցում։