«Ռեալը» Լա Լիգայում իր անպարտելիության շարքը հասցրեց 12 խաղի

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս հանդիպեց «Ալավեսին»:

Կառլո Անչելոտտիի սաները նվազագույն հաղթանակ տոնեցին 1։0 հաշվով՝ վճռորոշ գոլը խփելով ավելացված ժամանակում։ Մադրիդյան գրանդը Լա Լիգայում իր անպարտելիության շարքը հասցրեց 12 անընդմեջ հանդիպման: Թիմը տարավ 9-րդ հաղթանակը:

Երեկվա հաջողության շնորհիվ «արքայական» ակումբը վերադարձավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ վաստակելով 45 միավոր։ Երկրորդ տեղում է «Ժիրոնան», իսկ երրորդը՝ կատալոնական «Բարսելոնան»։