Սուպերլիգան կլուծի «Բարսելոնայի» բոլոր խնդիրները

Կատալոնական «Բարսելոնան» շուտով կարող է լուծում գտնել իր բոլոր ֆինանսական խնդիրների համար։ Լրագրող Ֆերնանդո Պոլոյի տեղեկությունների համաձայն, «բլաուգրանաները» կարող են ստանալ մոտ մեկ միլիարդ եվրո, եթե Սուպերլիգան մեկնարկի:

Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» առաջին ակումբներից են, որոնք միացել են Սուպերլիգան։ Երկու թիմերն էլ չհրաժարվեցին իրենց մասնակցությունից, երբ մրցաշարը ենթարկվեց խիստ քննադատության 2021 թվականի գարնանը։ Այս պատճառով «Բարսելոնան» և «Ռեալը» կստանան մեկական միլիարդ եվրո։

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանն այսօր թույլատրել է Սուպերլիգայի նախագծի գրանցումը։ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չեն կարող խանգարել մրցաշարի անցկացմանը: