Սուպերլիգան կարող է մեկնարկել

Արդարադատության եվրոպական դատարանը հինգշաբթի օրը պետք է հրապարակի Սուպերլիգայի գործով իր որոշումը։ Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo-ին, դատարանը կորոշի, որ ՈՒԵՖԱ-ն իրավունք չունի մենաշնորհատեր լինել Եվրոպայում ֆուտբոլային մրցումներ կազմակերպելու հարցում։ Այսպիսով, Սուպերլիգայի նախագիծը կարող է կյանքի կոչվել։

Դատարանի նման որոշումը լուրջ հարված կլինի ՈւԵՖԱ-ի համար, քանի որ Սուպերլիգայի աջակիցները կկարողանան ակտիվացնել աշխատանքը եվրագավաթներին զուգահեռ նախատեսվող նախագծի մեկնարկի ուղղությամբ։ Ներկայումս Սուպերլիգային աջակցում է երկու ակումբ՝ Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի գլխավորությամբ եվրոպական 12 ակումբներ մեկնարկեցին Սուպերլիգան։ Նրանցից 9 մի քանի օրվա ընթացքում լքեցին նախագիծը՝ երկրպագուների բողոքի պատճառով: Իսկ համեմատաբար վերջերս «Յուվենտուսը» նույնպես լքեց Սուպերլիգան։