«Միլանը» կշարունակի մակարոնեղենի գովազդը

Իտալական «Միլանը» հայտարարել է Իտալիայում մակարոնեղենի հայտնի արտադրող La Molisana-ի հետ համագործակցության երկարաձգման մասին։

Սա նշանակում է, որ դեռ 2018 թվականին սկսված համագործակցությունը կշարունակվի։ Արենայի հյուրերը, այդ թվում՝ VIP-ները, սնվելու են La Molisana-ի արտադրանքով, բացի այդ, ընկերության տարբերանշանները կցուցադրվեն Սան Սիրոյի խաղադաշտի եզրերի տակ գտնվող տախտակների վրա։

Իտալիայի Ա Սերիայի առաջնության հաջորդ խաղում «Միլանը» արտագնա խաղում կխաղա «Սալերնիտանայի» հետ։ Ստեֆանո Պիոլիի թիմն այս պահին առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։