Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն իր սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է, որ նոր աշխատանքային պայմանագիր է կնքել ակումբի հետ։
«Սա յուրահատուկ օր էր ինձ համար։ Ուրախ եմ հայտնել, որ նոր պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը»,- ասված է ֆուտբոլիստի սոցցանցերում։
Այս մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը աքիլեսյան վնասվածքի պատճառով ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում Կիմպեմբեն անցկացրել է 11 հանդիպում, որոնցում երեք դեղին քարտ է ստացել։