Լիոնել Մեսսին հերթական մրցանակն է ստացել

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հերթական մրցանակն է ստացել։ 36-ամյա հարձակվողը ճանաչվել է Արգենտինայի 2023 թվականի լավագույն մարզիկ, այս մասին հայտնում են Golden Olympia մրցանակաբաշխության սոցիալական ցանցերում։ Մեսսիի համար այս մրցանակը չորրորդն էր կարիերայում։

Հիշեցնենք, որ անցած տարում Լիոնելն օգնեց ՊՍԺ-ին դառնալ Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։ Բացի այդ, արգենտինացին 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե Գնդակը»:

Անցած ամառ հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ամերիկյան «Ինտեր Մայամի»։ Լիոնելի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։ Լեոյի աշխատավարձը կազմում է շուրջ 60 միլիոն եվրո։