Գերմանական չորս ակումբ ցանկանում է գնել Ջեյդոն Սանչոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մեծ պահանջարկ ունի Գերմանիայի առաջնության ակումբների շրջանում։ Այս մասին հայտնում են 90min պորտալի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ եզրային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են հետևյալ ակումբները՝ Դորտմունդի «Բորուսիան», Լևերկուզենի «Բայերը», «ՌԲ Լայպցիգը» և «Շտուտգարտը»։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու ամենամեծ շանսերն ունի դորտմունդյան ակումբը։

Հիշեցնենք, որ Ջեյդոնը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտում անցկացրել է ընդամենը 76 րոպե։ Գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով Սանչոն հեռացվեց թիմից։